Վաղ առավոտից ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ (տեսանյութ)
Այսօր առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացված Ազգային ժողովի շենքի մոտ: Նրանք վահաններով զինված պատ են կազմել ու փակել դեպի Դեմիրճյան փողոց մտնող ճանապարհը: Ենթադրվում է, որ դրանով ապահովում են պատգամավորների անարգել մուտքը Ազգային ժողովի շենք: