Նորավան գյուղի մոտակայքում` սահմանային դիտարկվող հատվածում հրդեհ է բռնկվել, փրկարարները հայտնաբերել են զինծառայողի դի
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։