Ադրբեջանական իշխանություններն ընկրկում են
Ալիևի հրամանով Ադրբեջանում մանաթի արժեզրկման պայմաններում բնակչության համար առաջնային անհրաժեշտություն ունեցող ցորենի և ալյուրի համար ավելացված արժեքի հարկ չի գանձվելու, այս մասին տեղեկացնում է oxu.az կայքը: Դա հնարավորություն կտա ցորենի և ալյուրի մեծածախ գների նվազեցում կատարել: Այս տեղեկությունը տարածել է Ադրբեջանի տնտեսության և արդյունաբերության նախարարությունը:
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` մեկ պարկ ալյուրը պետք է լինի 21.5-22.5 մանաթ, իսկ 500 գրամանոց հացի գինը 30 կոպեկ:
Ալյուրի և հացի գների խախտողների դեմ կկիրառվեն ամենախիստ միջոցները: