«Պատերազմ ա, ինչի՞ ես կանգնել ստեղ, գնա էնտեղ»․ ՔՊ-ականը՝ լրագրողին (տեսանյութ)
Hraparak.am-ը ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանից փորձել է պարզել, թե կհայտարարե՞ն արդյոք ռազմական դրությո՞ւն են, թե՞ ոչ:
Մելքոնյանը բացասական է արձագանքել։
Հարցին՝ ինչո՞ւ, չէ՞ որ պատերազմ է երկրում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է․ «Պատերազմ ա, ինչի՞ ես կանգնել ստեղ, գնա էնտեղ»,-ասաց նա:
Հարցրին, թե ինքը ինչո՞ւ չի գնում, ՔՊ-ականն իմիջայլոց նետեց, թե իբր ինքը գիշերն է այնտեղից եկել: