Ո՞ւր է հայոց եռագույնը ձեր ավատարների վրա, հա՜, Հայաստանում չկա նավթ, գազ, ելք դեպի ծով. այս նկարում իմ բոլոր ընկերների, ծանոթների հարցի պատասխանն է. Սաթի Սպիվակովա (լուսանկար)
Հայտնի ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան տելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել և գրել․
«Ես ինքս ինձ երդվել էի, որ այստեղ քաղաքականության մասին ոչինչ չեմ գրի, հատկապես այն դեպքում, երբ հաճախ նույնիսկ հմուտ քաղաքական գործիչները դրանից ոչինչ չեն հասկանում: Բայց, ցավոք, մենք պետք է նորից համոզվենք, որ այսօրվա իրողություններում մեկ պատերազմը մյուս պատերազմից տարբերվում է չափով՝ ԶԼՄ-ներում լուսաբանումները տարբեր են։
Այս նկարում իմ բոլոր ընկերների, ծանոթների հարցի պատասխանն է։ Արդեն 2 օր է, ինչ հարևան պետությունը հարձակվել է ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա։ Լավ, ո՞ւր եք բոլորդ, հումանիստներ ու իրավապաշտպաններ, ո՞ւր են ձեր վրդովված բացականչությունները։ Ո՞ւր է հայոց եռագույնը ձեր ավատարների վրա։ Հաաա, Հայաստանում չկա նավթ, գազ, ելք դեպի ծով, Հայաստանը Եվրոպայի կենտրոնը չէ, և այնտեղ մարդկային կյանքեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կյանքեր, չկան, որոնք այնքան կարևոր են ողջ համաշխարհային հանրության համար»,- գրել է Սպիվակովան։
