Լավ, ինչպե՞ս կարելի է նորից ինքնակամ մտնել նույն թակարդը. ռազմական փորձագետ
Ժողովուրդ, էս որ կոչեր եք անում ռազմական դրություն մտցնել, հիշո՞ւմ եք, որ երկրում իշխանությունը թշնամու կամակատարների ձեռքում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
«Եթե Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը սպասարկող ռեժիմը ռազմական դրություն մտցնի, ապա այն օգտագործելու է միայն ու միայն մարդկանց լռեցնելու և թշնամուն ավելի արդյունավետ աջակցելու համար։
44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական դրությունն օգտագործվեց զուտ պարտությունները թաքցնելու, վտանգների մասին բարձրաձայնողներին լռեցնելու, մարդկանց դեմ քրեական գործեր հարուցելու համար։
Լավ, ինչպե՞ս կարելի է նորից ինքնակամ մտնել նույն թակարդը»։