Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, տեղափոխել են Երևան. Տեղ համայնքի ղեկավարը՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի մասին
Արդբեջանցիները կրակել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Արթուր Մարությանի վրա՝ անասուններին սարերից իջեցնելու ժամանակ։
Ադրբեջանցիները կրակել են մեր համագյուղացի վրա։ Գնացել էր Գորայք՝ անասուններին սարերից իջեցնելու ընթացքում է դեպքը եղել։ Այս մասին այսօր MediaHub.am-ին պատմել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Սարերից անասուններին իջեցրել է, գնացել է, որ մեքենան առաջ բերի, խփել են, գլուխն է վնասվել։ Սիսիանի հոսպիտալում վիրահատել են, տեղափոխել են Երևան»,- ասաց նա։
Ղուլունցը փոխանցեց, որ Տեղ համայնքում այս պահին ամեն ինչ նորմալ է։