Ադրբեջանը հարվածներ է հասցրել ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին (լուսանկարներ)
Ադրբեջանի Զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՌԴ ԶՈւ-ի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերի տեղակայման վայրին։ Այս մասին հայտնում է «Անտիթուրան» տելեգամյան ալիքը։
Անձնակազմը ստիպված է եղել լքել տեղակայման վայրը։ Վնասվել է շենքը, զինտեխնիկան և մեքենաներ։
Տելեգրամյան ալիքում նաև հրապարակվել են լուսանկարներ։