Սուքիասյանն ասաց՝ «чаевой»-ներ եք շպրտել Հայաստան, էդ օգնություն չէր՝ «чаевой» էր․ իրա համար միլիարդները «чаевой» ա՞․ ակցիայի մասնակից (տեսանյութ)
Ազգային ժողովի բակում իրականացվող ակցիայի մասնակիցներից մի քաղաքացի, ով ներկայացավ Լուսինե անունով, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը կոտրել է բանակի մեջքը՝ մեկը մյուսի հետևից ձերբակալելով 90-ականներին հողեր ազատագրած ու երկիր պահած գեներալներին։
Լուսինեն նշեց նաև, որ ապրում է Ռուսաստանում և 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ հայ համայնքն օգնել է հայկական բանակին։ Այսօր էլ պատրաստ է նույնը անել, բայց զարմացած է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի վերաբերմունքից։
Երբ նրան է դիմել հարցադրմամբ, թե ինչո՞ւ գումարները բանակին չեն հասել, վերջինս հեգնել է․
«Խաչատուր Սուքիասյանն ինձ ասաց՝ օտարներին «чаевой»-ներ պետք ա թողեիք՝ շպրտել եք Հայաստան, էդ օգնություն չէր՝ «чаевой» էր»,- ասում է Լուսինեն ու հավելում, որ իր եղբայրը կոնկրետ իր տունն է վաճառել ու գումարն ուղարկել Հայաստան․ «Սփյուռքից եկած միլիարդներն իրա համար «чаевой» ա՞»։
Մանրամասները՝ տեսանյութում