Իմպիչմենտի մասով քննարկումներ կան միշտ, բայց պետք է անենք այնպիսի քայլեր, որ կտան արդյունք․ Հռիփսիմե Ստամբուլյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների ու հարազատների հետ, ովքեր ԱԺ բակում բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով անվստահություն ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։
Ընդդիմադիր պատգամավորը նկատում է, որ ՔՊ-ականներն օրակարգային այլ հարցեր են քննարկում, որոնք ոչ մի կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հետ ու ոչ մի կերպ չեն անդրադառնում սահմանի հետ կապված խնդիրների լուծմանը։
«Երեկ ընդդիմության ահուսարսափից էր՝ ԱԺ-ն հանեց օրվա օրակարգը, այսօր նորից անցան թափոնների հարցերին, սերմերի հարցին։ Չի քննարկվում հայ ժողովրդի շահը»,-ասաց Ստամբուլյանը՝ նշելով, որ ԱԺ դիմաց հավաքված ծնողները եկել են իրենց անվստահությունը հայտնելու գործող իշխանություններին։
Ինչ վերաբերում է իմպիչմենտին, ապա, ըստ Ստամբուլյանի, այն միշտ եղել է ընդդիմության օրակարգում․ «Իմպիչմենտի մասով քննարկումներ կան միշտ, բայց պետք է անենք այնպիսի քայլեր, որ կտան արդյունք»։