Դիմակավորված ոստիկաններն Էդգար Ղազարյանին բերման են ենթարկել. «Փաստինֆո»
Ոստիկանության ծառայողներն Էդգար Ղազարյանին բերման են ենթարկել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ԱԺ շենքի մոտ հավաքված են զոհված զինծառայողների ծնողները, հասարակական-քաղաքական գործիչներ, քաղաքացիներ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իրավիճակը բավականին լարված էր: Էդգար Ղազարյանը մոտեցել է ԱԺ ընդունարան՝ հանդիպում կազմակերպելու համար, սակայն Ոստիկանության դիմակավորված ծառայողները մոտեցան Էդգար Ղազարյանին և նստեցրին ոստիկանական ավտոմեքենան: Ինչպես պարզվեց՝ Ղազարյանին դիմակավորված բերման են ենթարկել՝ վարչական ենթադրյալ իրավախախտման համար: