Մահացել է Սելեն Դիոնի ամուսինը
Հունվարի 14-ին ԱՄՆ-ի Լաս-Վեգաս քաղաքում 73 տարեկան հասակում մահացել է, կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսին եւ մենեջեր Ռենե Անժելին, ինչի մասին տեղեկացնում է BBC News-ը:
Ինչպես հաղորդում են` Անժելին մահացել է իր տանը` քաղցկեղի դեմ երկար ու համարձակ պայքարելուց հետո:
Հիշեցնենք, որ երգչուհին ընդհատել էր համերգները եւ հոգ էր տանում իր ամուսնու մասին, ով տառապում էր կոկորդի քաղցկեղից. առաջին անգամ Անժելի մոտ ախտորոշվել էր կոկորդի քաղցկեղ 1998 թ.-ին, սակայն, վիրահատությունից հետո նա վերականգնվել էր: