Եթե մեկը կարծում է՝ երեխա կորցնելը հպարտություն է, թող զոհվածի ծնողի կյանքն ունենա․ զոհվածի մայրը՝ Փաշինյանին (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից մեկը ծնողը լրագրողների հետ զրույցում հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, թե «երեխա կորցնելը հպարտություն է»:
«Ես ցանկանում եմ նրան այն ծնողների կյանքը, որը հիմա դուք տեսնում եք այստեղ։ Այո, ցանկանում եմ։ Գիտեմ՝ վատ բան եմ ասում, բայց ասում եմ։ Եթե կարծում է, որ երեխա կորցնելը հպարտության պատճառ է, ուրեմն դա նրան ես սրտանց մաղթում եմ, թող այդ հպարտությունը նրա մոտ էլ լինի։ Թող իրեն զգա ՀՀ հպարտ քաղաքացի ու հպարտ ծնող»,- հավելեց նա։