Վաշտեր են հօդս ցնդել՝ 75, 65 հոգանոց. խնդրում եմ եկեք, որ թույլ չտանք թուրքին սպասարկողները մտնեն ԱԺ (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին Ազգային ժողովի շենքի մոտ են: Նրանց բողոքի ակցիային են միացել նաև մի շարք քաղաքցիներ:
Ակցիայի մասնակիցներից մեկը, օգտվելով լրատվամիջոցների հեռարձակման հնարավորությունից, կոչ արեց բոլորին միանալ իրենց:
«Հարգելի հայրենակիցներ, մենք ձեզ շատ ենք խնդրում, եկեք Ազգային ժողով։ Եկեք, որովհետև Ազգային ժողովում գտնվում են թուրքերի դեպուտատներ, որոնց դուք եք վճարում։ Վաշտեր կան հօդս են ցնդել։ 75 հոգանոց վաշտ, 65 հոգանոց վաշտ, էդ մարդիկ չկան էլ։ Էս մարդը նստել է ու մաս-մաս վաճառում է Հայաստանը։ Արցախից պրծավ, հիմա անցել է արդեն Հայաստանին: Ես կոնկրետ եկել եմ, որ իրանց հանեմ տռաս, իրանք իրավունք չունեն մտնեն Ազգային ժողով։ Սա հայկական Ազգային ժողով է, էս շենքը սրանց չի պատկանում։ Խնդրում եմ ձեզ նորից ,ժողովուրդ, հավաքվեք այստեղ»,- ասաց նա: