Փաշինյանը հստակ հայտարարեց՝ փող ունենք, բայց զենք չենք կարող բերել. թուլամորթ է, վրան ճնշում կա, պիտի ստիպենք հեռանա․ զոհվածի հարազատ (տեսանյութ)
Եղիշե Զաքունցը 44-օրյա պատերազմում զոհված՝ Ցորի Դ-20 հրետանու զոհված զինծառայողներից Ռուբեն Պողոսյանի հարազատն է: Նա տասնայկ քաղաքցիների ու 44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողներ հետ ԱԺ բակում է՝ պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Երեկ նա Ազգային ժողովում հստակ հայտարարեց, որ փող ունենք, բայց զենք չենք կարողանում բերել։ Այսինքն՝ հասկանում ենք պարզ, որ ճնշում կա իր վրա։ Թուլամորթ անձնավորությունը չի կարողանում պաշտպանել մեր ազգի շահերը։ Հիմա պիտի ստիպենք նրան, որ հեռանա, որպեսզի ղեկը վերցնի իր ձեռքը անձնավորություն, որը կպահի մեր շահերը»,-ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Եղիշե Զաքունցը կոչ արեց բոլորին միանալ իրեցն ակցիային և պահանջին;
«Մենք գիշերն էլ ենք այստեղ մնացել, մեր միակ նպատակն այն է, որ էլ 18-20 տարեկան տղաներ չզոհվեն։ Ուշադրություն դարձրեք մեր՝ ծնողների քանակին ու ոստիկանության աշխատողների քանակին։ Մեզ համար անհասկանալի է՝ ումից ում են պահում էս մարդիկ, ինչի են պահում։ Փոխանակ գտնվեն սահմանում, եկել են մեզնից պատգամավորների են պահում։ Ուզում եմ տեղեկացնել նաև, որ զինկոմիսարիատը ոչ մեկի չեն ընդունում, որպեսզի մարդիկ կամավոր մեկնեն սահման։ Այսինքն՝ ոչ մի կերպ ճանապարհ չկա սահման գնալու։ Անգամ ծնողներին չեն թողնում, որ գնան , լինեն իրենց երեխաների հետ»,- ասաց Եղիշե Զաքունցը:
Յիշեցնենք, որ Պռոշյան-Դենմիրճյան, Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկները փակ են։ Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում խորհրդարանի երկու մուտքերի մոտ։