Իշխանասարի և համանուն բնակավայրի շրջանում հրետանի է աշխատում. գնդակոծում են դիրքերը
Սյունիքի Իշխանասար լեռան շրջանում մարտական գործողությունները վերսկսվել են։ Sputnik Արմենիային Իշխանասարի գյուղապետ Մարատ Պետրոսյանը հայտնել է, որ կրակոցները վերսկսվել են գիշերը:
Գնդակոծում են դիրքերը։
Գյուղի մեկ այլ բնակիչ հայտնեց, որ հրետանի է աշխատում, արկերն ընկնում են բնակավայրից մի փոքր ավելի բարձր տեղանքում։
Գյուղի ուղղությամբ հարցածներ չեն եղել։