Վահաններով ու սաղավարտներով զինված մեծ թվով ոստիկաններ փակել են Դեմիրճյան փողոցը (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն ու նրանց աջակցող քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի շենքի մոտ՝ ԱԺ պատգամավորներից պահանջում են անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
Բաղրամյան փողոցի կողմից ԱԺ շենքի դարպասների մոտ ոստիկանական ուժերն այդքան էլ շատ չեն, փոխարենը բազմաթիվ ոստիկաններ են հավաքվել Դեմիրճյան փողոցի կողմից ԱԺ ծառայողական մուտքի մոտ։
Ակցիայի մասնակիցները նույնպես գնում են դեպի Դեմիճյան փողոց, որպեսզի ծառայողական մուտքի մոտ հանդիպեն ներս մտնող ԱԺ պատգամավորներին, նրանց ներկայացնեն իրենց մտահոգությունները` ակնկալելով, որ պատգամավորները կմիանան իրենց և Փաշինյանին անվստահություն կհայտնեն։