Սոթքում թշնամու կրակոցներից երկու քաղաքացի վիրավորում է ստացել. գյուղից տարհանվել են կանայք և երեխաները
Սոթքում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, կրակոցներ չեն լսվում: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը:
Նրա փոխանցմամբ՝ Սոթքում թշնամու կրակոցներիից երկու քաղաքացի վիրավորում է ստացել:
Գյուղից տարհանվել են կանայք և երեխաները:
Թշնամու կրակոցներից գյուղում մեծ թվով բնակելի տներ և շինություններ են վնասվել:
Համայնքապետի խոսքով՝ այս պահին վնասների չափերը ճշտվում են: