Սրանից ավելի բա՞ն ա լինելու, որ անվստահություն հայտնելու պահը մոտենա. կա՞ պատգամավոր, որ վստահում ա Փաշինյանին. Էդգար Ղազարյան (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Ազգային ժողովի շենքի դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Այստեղ են նաև 5165-ից մի շարք անդամներ։ Ծնողներին է միացել նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում, ուրեմն պիտի նախ նայենք հակառակորդի հայտարարություններին ու գործողություններին։ Ալիևը ասում է, որ Նիկոլը իրեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ խոստացել է միջանցք, հիմա էդ միջանցքը պիտի տրամադրես։ Ալիևը ասում է՝ եթե դու չտրամադրես, ես ուժով եմ դա անելու։ Էսօր նա Ազգային ժողովում խոստովանեց, որ դա Ադրբեջանի մոտեցումն է բանակցության։ Հիմա էս մարդը չի կարողանում էդ մարդու հետ բանակցի, ասի՝ էդ դու ինչին ես հղում անում, նոյեմբերի 9-ի թղթի՞ն ես հղում անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։
«Ինքը պիտի ասի՝ նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ գրված է, որ 6-րդ կետի համաձայն գերիներին պիտի վերադարձնես։ Էս մարդը չի կարողանում բանակցել։ Եթե այդ հայտարարության 6-րդ, 7-րդ, 8-րդ կետը չի կատարվում, 9-րդ կետը ինչի պիտի կատարվի, հարց է առաջանում»,- հավելեց նա։