Մի հատ «Բայրաքթար» պետք է պայթի Կասկադի կենտրոնում, որ մարդիկ սթափվեն. ինչքա՞ն պետք է Եռաբլուրում փոսեր փորենք. զոհվածի մայր (տեսանյութ)
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն Ազգային ժողովի շենքի դիմաց են ու բողոքի ակցիա են իրականացնում։ Այստեղ են նաև 5165-ից մի շարք անդամներ։
Ծնողներին է միացել նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։