Վարդենիսում խաղաղ է․ Սոթքում մոտ 10 րոպե առաջ կրակոցներ են սկսվել․ Վարդենիսի համայնքապետ
Մոտ մեկ ժամ առաջ հարաբերական անդորր էր, խաղաղ էր, ոչ մի կրակոց չկար, սակայն մոտ 10 րոպե առաջ Սոթքի ուղղությամբ էլի կրակոցներ սկսվեցին։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
«Վարդենիսում հիմա համեմատաբար խաղաղ է։ Զոհեր, վիրավորների թիվ այս պահին չեմ կարող ասել, բայց և՛ զոհեր ունենք, և՛ վիրավորներ»,-փոխանցեց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում