Սա ոչ թե լեզվի սայթաքում է, այլ ինքնախոստովանական. Վազգեն Սաղաթելյանը` Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին
Ալեն Սիմոնյանը ԱԺ-ում դիմում է ընդդիմությանն ու ասեմ է. «Լավ, ի՞նչ պիտի լինի, որ դուք գաք էս դահլիճ, Հայաստանը վերջնականապես գրավե՞ն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը:
«Կողմ դնելով բուն ասելիքի համատեքստը, պետք է արձանագրենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունում է, որ իրենց իշխանության օրոք Հայաստանը մասնակիորեն գրավված է ու հեռանկարում ողջ երկրի գրավումն է: Սա ոչ թե լեզվի սայթաքում է, այլ ինքնախոստովանական:
Սրանց պետք ա րոպե առաջ վռնդենք երկրի ղեկից, եթե ուզում ենք գոնե չնչին շանս ունենալ մնալու պետություն»: