ՊՆ-ն ներկայացրել է հարձակման ուղղություններից մեկով ադրբեջանական կողմի նահանջի կադրերը (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է հակառակորդը վերադառնում ելման դիրքեր։
Նշվում է, որ սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի միաժամանակ մի քանի ուղղություններով փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել։ Իսկ տեսանյութում պատկերված է այդպիսի փորձերից մեկը, որի ընթացքում հակառակորդը, հատելով սահմանը, մոտենում է հայկական դիրքերին, այնուհետև, կրելով կորուստներ, ստիպված վերադառնում ելման դիրքեր։