ԱԺ նիստին մասնակցում են նաև Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը. Ալեն Սիմոնյանը հորդորեց կանչել նաև մյուս գործընկերներին՝ պահը օրհասական է (տեսանյութ)
ԱԺ նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացացրեց հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն ու հորդորեց աշխատանքն սկսել մեկ րոպե լռությամբ հարգելով զոհվածների հիշատակը:
Նա ողջունեց ընդդիմադիր պագմավորներին և հորդորեց կանչել նաև մյուս գործընկերներին, քանի որ այս պահին չպետք է լինեն տարաձայնություններ և պետք է աշխատեն միասին:
Արծվիկ Մինասյանը հայտնեց` այսօր իրենք ԱԺ–ում են, որպեսզի առաջարկեն մի կողմ մղել ընթացիկ օրակարգերը և քննարկել ստեղծված իրավիճակը, երկիր անելիքները։