Թշնամին շարունակում է հրետակոծել Սոթքը. 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է. կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ՝ մնացել գյուղում (լուսանկարենր)
Վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրետակոծությունը Սոթք գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հենց այս պահին էլ հակառակորդը հրետակոծում է։
Հիմնականում հարվածում են տների ուղղությամբ` 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Վնասվել է գյուղապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն։
Կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ մնացել են գյուղում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում