Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը. Թաթոյան
Ադրբեջանական զինված ուժերը հատուկ են թիրախավորման ենթարկում ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի քաղաքացիական բնակավայրերը: Սա նրանց ձեռագիրն էր նաև 2016թ. ապրիլյան ու 2020թ. 44-օրյա պատերազմների ժամանակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Արդեն հավաքվում են հավաստի ապացույցներ առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են խաղաղ բնակիչների տները` ենթակառուցվածքներից բացի: Դա անում են գիշերով, երբ մարդիկ քնած են: Նպատակն է` հնարավորինս մեծ վնաս պատճառել:
Սրանք ակնհայտ պատերազմական հանցանքներ են, որ ուղիղ բխում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից:
Այս հանցավոր սանձարձակ արարքների համար պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները:
Նրանք են պատասխանատու ՀՀ քաղաքացիների` զինծառայողների սպանության և նրանց առողջությանը հասցված վնասի համար»: