Եթե «Դիմադրություն» շարժումը չլիներ, կարող է՝ Սյունիքն էլ հանձնված լիներ. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը համաձայն չէ այ մտքին, թե իրենց նախաձեռնած «Դիմադրություն» շարժումն արդյունք չի տվել։
Նա «Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» խորագրով քննարկման ընդմիջմանը, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ շարժումը պատմական առաքելություն է ունեցել։
«Շարժումն ընթացքի մեջ է, ու եթե այն չլիներ՝ այսօր կարող է Սյունիքն էլ հանձնված լիներ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ շարժումն այլ հարցեր ևս կանխել է և պետք է շարունակել այն։
Նա նշեց նաև, որ ընդդիմությունը չի հրաժարվի բողոքի փողոցային ակցիաներից։
Մանրամասները՝ տեսանյութում