Աթենքում ոմանց գլուխը քոր է գալիս, իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին. Չավուշօղլուն սպառնացել է
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Հունաստանի իշխանություններին, թե ինչի կարող են հանգեցնել Աթենքի «սադրանքները» տարածաշրջանում, հայտնում է Anadolu-ն։
«Աթենքում ոմանց գլուխը քոր է գալիս: Նրանք, ովքեր հետևում են արտաքին ուժերի առաջնորդությանը, դատապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները: Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։
Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան վերջին երկու ամսում ամեն ինչ անում է Էգեյան ծովում բարիդրացիության մթնոլորտը պահպանելու համար, մինչդեռ հույները շարունակում են սրել իրավիճակը։