Գործարկվեց մոտոպարեկայինը. Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
Գործարկվեց մոտոպարեկայինը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դանիել Իոաննիսյանը:
«Տասնամյակների ընդմիջումից հետո Երևանում երթևեկության անվտանգության ապահովման համար այսօրվանից գործարկվեցին մոտոցիկլներ։
Մոտոպարեկները կպայքարեն երթևեկության կանոնները խախտողների դեմ, կզբաղվեն խցանում առաջացնող վթարների ձևակերպմամբ և կիրականացնեն պարեկայինի բոլոր այլ գործառույթները։
Հ.Գ. Ասեմ, որ այսօրվանից մեկ այլ նորություն էլ կա. բոլոր պարեկները երթևեկելու են ամրակապված, որ չվտանգեն սեփական կյանքն ու առողջությունը և լավ օրինակ ցույց տան այլ վարորդներին ու ուղևորներին»։