Ինչո՞ւ մենք պետք է Հայկ Մարությանին քաղաքական հետապնդման ենթարկենք, նա մեր թիմի ներկայացուցիչն է (տեսանյութ)
Ինչո՞ւ մենք պետք է Հայկ Մարությանին քաղաքական հետապնդման ենթարկենք, նա մեր թիմի ներկայացուցիչն է։ Մենք նույնիսկ մյուսներին չենք ենթարկում քաղաքական հետապնդման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված գործի հետ կապված հարցին։
Նա վստահ չէ, որ Հայկ Մարությանն առաջիկա ընտրություններում կառաջադրվի, բայց համոզված է՝ ընտրություններում կհաղթի ՔՊ թեկնածուն։
«Ես վստահ եմ, որ մեր թեկնածուն հաղթելու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։