Մեջներից միայն իրեն ճիշտ և արժանապատիվ ձևով պահեց Արթուր Վանեցյանը․ Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)
ԱԺ նախագահի՝ ընդդիմությունն այլընտրանք չունի, պետք է վերադառնա խորհրդարան, ՔՊ-ն էլ «ծափերով ճանապարհել են, ծափերով էլ հետ կընդունեն», հակառակ դեպքում՝ կզրկեն մանդատներից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու իշխանության օրակարգին։
Նա ընդգծեց, որ թեև ինքն այնքան էլ կողմ չի եղել, բայց պատրաստ են ընդունել ընդդիմությանը, եթե նրանք վերադառնան նիստերին։
«Մեջներից միայն իրեն ճիշտ և արժանապատիվ ձևով պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվություն վերցրեց իր վրա»,- ասաց նա։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ չպետք է նրանք աշխատավարձ ստանան կամ սենյակ զբաղեցնեն, եթե գործի չեն գալիս։