Վստահ եմ՝ ընդդիմադիր պատգամավորները բժշկի թուղթ կներկայացնեն․ նստաշրջանի ավարտին կորոշվի՝ կզրկվե՞ն մանդատից, թե՞ ոչ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համարում է, որ իրենց իշխանության օրոք ձևավորվել է ՀՀ ամենաբարձր լեգիմություն ունեցող Ազգային ժողովը ու ամենացածր լեգիտիմություն ունեցող ընդդիմությունը։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմության բոյկոտին։
Նա նկատեց, որ օրենքի համաձայն՝ նստաշրջանի վերջում կհաշվեն ընդդիմադիրների բացակայությունները։
«Վստահ եմ, որ ինչ-որ ձևով ընդդիմադիր պատգամավորները կփորձեն հարգելի դարձնել իրենց բացակայությունները՝ բժշկի թուղթ կներկայացնեն, կամ ինչ-որ այլ ձևով․ նստաշրջանի ավարտին, օրենքի համաձայն, նրանց բացակայությունները կհաշվվեն և կորոշվի՝ կզրկվե՞ն մանդատից, թե՞ ոչ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ դեկտեմբերին դրա մասին կխոսեն։
Հարցին, թե ինչու չկարողացան աշխատել ընդդիմության հետ, Ալեն Սիմոնյանն ըստ էության պատասխան չտվեց։
Մանրամասները՝ տեսանյութում