Ադրբեջանը մինչև 50 տարեկան տղամարդկանց թույլ չի տալիս դուրս գալ երկրից. պատերազմը թակում է դուռը, իշխանություններն իբր նորից տեղյակ չեն. Oragir.news
Oragir.news-ին հասած տեղեկություններով՝ արդեն երկու օր է Ադրբեջանը մինչև 50 տարեկան տղամարդկանց թույլ չի տալիս դուրս գալ երկրից։ Միաժամանակ, պարբերաբար զորքի որոշակի շարժ է նկարտվում Հայաստանի ու Արցախի սահմանին։ Մասնավորապես, զորքի և զինտեխնիկայի կուտակումներ կան Քարվաճառում և Բերձորում։
Մի քանի օր առաջ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ազդարարեց, թե սահմանագծին լարվածություն կա, ապա «կոշտ» հանձնարարություն իջեցրեց զորքերին՝ իրավիճակը վերահսկելու և պատշաճ հակազդելու համար։ Բոլոր նմանատիպ իրադարձությունները նախորդել էին նաև 2020֊ի պատերազմին։
Մինչդեռ հայաստանյան իշխանությունները ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա ոչ մի կերպ չեն արձագանքում հայտարարություններին ու իրադարձություններին։
Կայքի տեղեկություններով՝ անարձագանք են մնում նաև իրավասու մարմինների զեկուցումները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում