«Վարչապետին, էլ ո՞ւմ․․․»․ «Փեթակի» առևտրականների հույսը վարչապետն է․ նրանք գրավոր դիմում են փոխանցել Փաշինյանին (տեսանյութ)
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո Քրիստափորի փողոցի մի հատվածի երթևեկությունը փակ է, ինչը խանգարում է «Փեթակի» տարածքում առևտուր իրականացնելուն։
Առևտրականները նկատում են, որ եթե փլուզման վտանգ կա՝ կողքի «Տաշիրն» ու մյուս տոնավաճառներն ինչո՞ւ են թույլ տվել բացվել, քանի որ դրանք ևս տուժել են պայթյունից։
Այս խնդրով նրանք դիմել են կառավարություն և դիմում գրել։
Լրագրողների հարցին, թե ում է ուղղված դիմումը՝ առևտրականներից մեկը զարմացած ասաց․ «Վարչապետի՛ն, էլ ո՞ւմ․․․»։
Նա տեղեկացրեց, որ պատասխանի համար ժամկետ իրենց չեն ասել։ «Նստեցինք, թուղթ ու գրիչով մեր պահանջը գրեցինք, հնարավոր է՝ սրանից հետո ինչ-որ մեկը գա ու մեզ հետ հանդիպի։ Ակցիան չենք դադարեցնում, գնում ենք «Փեթակ», գործադուլի մեջ ենք»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում