Եթե փլուզման վտանգ կա՝ կողքի «Տաշիրն» ու մյուս տոնավաճառներն ինչո՞ւ են թույլ տվել բացվել. պայթունից դրանք էլ են տուժել. «Փեթակի» առևտրական (տեսանյութ)
«Փեթակ» տոնավաճառի մի խումբ առևտրականներ, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության դիմաց եկել են պահանջով, որպեսզի կառավարությունն արագ կազամկերպի պայթյունի հետևանքով «Սուլմալու» առևտրի կենտրոնի ավերակները:
Նրանք նաև նկատում են, որ իրենց թույլ չեն տալիս բացել նաև «Փեթակ» առևտրի կենտրոնը՝ պատճառաբանելով, որ փլուզման վտանգ կա:
«Եթե փլուզման վտանգ կա՝ կողքի «Տաշիրն» ու մյուս տոնավաճառներն ինչո՞ւ են թույլ տվել բացվել. պայթունից դրանք էլ են տուժել»,-լրագրողների հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում