Հունաստանը S-300 համակարգեր չի ուղարկի Ուկրաինա
Հունաստանը չի պատրաստվում ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգեր ուղարկել Ուկրաինա, քանի որ դրանք անհրաժեշտ են հենց Հունաստանի պաշտպանության համար։
Այս մասին Սալոնիկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Մենք բազմիցս ասել ենք, որ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը չի կարող լինել մեր երկրի պաշտպանության հաշվին»,- պարզաբանել է վարչապետը։