Ուկրաինան պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս պահին պատրաստ չէ բանակցել Ռուսաստանի հետ։
«Այսօր՝ ոչ։ Ես նրանց կողմից կառուցողական լինելու ցանկություն չեմ տեսնում»,- CNN-ին տված հարցազրույցում պատասխանել է Զելենսկին:
«Սա իմ սկզբունքն է, ես չեմ խոսում նրանց հետ, ովքեր վերջնագրեր են ներկայացնում»,- հավելել է Զելենսկին։
Նա հավելել է, որ երկու երկրների միջեւ համաձայնագիր կարող է կնքվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը կլքի ուկրաինական տարածքները։