Ծեծկռտուք Ստամբուլում. տուժել են ադրբեջանցիներ
Թուրքիայում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մի քանի ադրբեջանցի է վիրավորվել: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Միջադեպը գրանցվել է Ստամբուլում։ Սարյեր թաղամասի սրճարաններից մեկում ծեծկռտուք է սկսվել։ Վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 ադրբեջանցի և 1 Իրանի քաղաքացի։
Միջադեպին ներգրավվել են ոստիկանության և շտապօգնության բրիգադները։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է։
Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։