Կգոռամ՝ ոնց հարմար ա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ-ում (տեսանյութ)
Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Սիլլա տալու ձևը մենք էլ գիտենք. ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱրան ոտից գլուխ ես. Տարոն Չախոյանի ելույթը դարձյալ լարեց իրավիճակը ԱԺ-ում. ծեծկռտուք սկսվեց (տեսանյութ)Ցավում եմ ձեզ համար, ձեզ հաջողություններ չեմ մաղթում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ի կողմից առաջադրված Կարեն Առուստամյանին (տեսանյութ)
Վահագն Ալեքսանյանն աթոռ է նետում ընդդիմության ուղղությամբ (տեսանյութ)
«ՀԿԱԾ-ն հրապարակել է ոչ հավաստի տեղեկություններ»․ Արթուր Բաղդասարյանի փաստաբանի հայտարարությունըՆախկինների դեմ կատաղի պայքարի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել էր ֆինանսների նախարար. Էդգար Ղազարյանը՝ իշխանության նշանակումների մասին (տեսանյութ)
Զեղծարարները փորձում են քաղաքացիների անունից վարկեր ստանալ կամ իրականացնել այլ խարդախ գործարքներ․ Կենտրոնական բանկ
«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդինՄադրիդում բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև
Այս առավոտ Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
Ի՞նչ ունեցվածք ունի Ախուրյանի վերընտրված համայնքապետ Զ. Մանուկյանը․ 9 հողամաս, առանձնատուն, 2 բնակարանԹող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել են
Մամուլ

Հասարակությունը տնտեսական «ժանտախտի» մեջ է. «Ժամանակ»

«Այսօր խիստ զավեշտալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի կառավարությունը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Շաբոյանի հետ կառավարության նիստում խոսել է գների նվազման մասին: Շաբոյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրել են ու պարզել, որ մի շարք ապրանքատեսակների գներ նոր տարվա շեմին նվազել են:

Եվ ահա մի քանի ժամ հետո Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն է հրապարակել, հրապարակել է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, եղել է գնաճ, ընդ որում՝ մի շարք ապրանքատեսակների մասով, մասնավորապես եւ այն, որոնց գների իբր նվազման մասին հայտարարել է Շաբոյանը:

Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանն ու Շաբոյանը այնքան են տարվել գների նվազման վերաբերյալ երկխոսությունը բեմադրելով, որ մոռացել են այդ մասին տեղեկացնել նաեւ ԱՎԾ-ին, որպեսզի վերջինս գոնե մի-երկու օր ուշ հրապարակեր գնաճի վերաբերյալ տվյալները եւ այդպիսով անհարմար դրության մեջ չդներ վարչապետին ու Շաբոյանին: Ասենք, ԱՎԾ-ն համբերեր՝ մինչեւ հասարակությունը երանությամբ կմարսեր գների նվազման մասին «բալլադը»:

Բայց արի ու տես՝ ստացվեց որոշակի չհամադրված իրավիճակ, եւ վարչապետն ու Շաբոյանը հայտնվեցին բավական անհարմար վիճակում: Սակայն սա, իհարկե, առաջին անգամ չէ, երբ Հայաստանի կառավարման համակարգի աջ ձեռքը չի տիրապետում ձախի քայլերին եւ մտադրություններին: Օրինակ՝ հիշարժան է, թե ինչպես էր Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորում հասարակությանը տնտեսական աճի մասին պատմություններ պատմել: Իրականում ոչ մի նախարար այդպես էլ լուրջ չընդունեց այդ հորդորը եւ չստանձնեց հեքիաթասացի կարգավիճակը՝ լավ հասկանալով, որ երբ հասարակությունը «ժանտախտի» մեջ է, մեղմ ասած՝ նպատակահարմար չէ հեքիաթներ պատմել աճի մասին: Հովիկ Աբրահամյանը իր աճի հետ մնաց մենակ:

Այսօր նա մնացել է Շաբոյանի հետ մենակ: Սակայն դա, իհարկե, շատ բան չի փոխում կառավարման համակարգում ընդհանուր իրավիճակի մեջ, եւ նկատելի է, որ ոչ ոք չի ցանկանում լինել հասարակության ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թատերական մանիպուլյացիաներով քողարկելու անբարո գործի մասնակից: Համենայնդեպս, խուսանավում են՝ ինչքան կարող են՝ հասկանալով, որ մտնում են իսկապես ծանրագույն պատասխանատվության տակ:

Մեծ հաշվով՝ արդեն երկար ժամանակ Հայաստանում դրսեւորվում է կառավարման համակարգի ըստ էության ներքին մի ապստամբություն, այսինքն՝ ապստամբություն է այդ համակարգի ուղեղներում, որը առայժմ արտաքին դրսեւորումներ է ունենում նման «կիքսերի» տեսքով, սակայն այդ դրսեւորումները, անկասկած, կարող են խորանալ՝ իրավիճակի խորացման հետ մեկտեղ:

Իսկ իրավիճակը խորանալու է անկասկած, եթե Հայաստանում չեն ձեռնարկվում համակարգային փոփոխությանն ուղղված քայլեր, ընդ որում՝ ներքին եւ արտաքին ուղղություններով: Իրավիճակը խորանալու է, որովհետեւ այն խորանալու է նաեւ Ռուսաստանում: Իսկ Հայաստանը ռուսական համակարգի մաս է, եւ քանի դեռ Հայաստանը այդ համակարգի մաս է, մետաստազները լինելու են անխուսափելի, առավել ցցուն՝ դարձնելով դրանց համար պատասխանատվության դեմ ներհամակարգային ապստամբությունը:

Հայաստանում իշխանությունները իրենք իրենց երկար ժամանակ ջերմացրել են այն մտքով, որ Հայաստանի հասարակությունը ապստամբելու փոխարեն արտագաղթում է: Իշխանության մտքով իսկ չի անցել կառավարման համակարգի ապստամբության վտանգը: Իսկ այդ համակարգը արտագաղթողներից չէ: Նախ՝ որովհետեւ արտագաղթելու տեղ էլ չկա՝ Ռուսաստանում արդեն երեւի թե ավելի վատ է, եւ բացի այդ էլ՝ այդ համակարգում սովոր են հանրային միջոցների հաշվին ապրելուն, ոչ թե Ռուսաստանում ասֆալտ փռելու: Հետեւաբար նրանք չեն արտագաղթի, այլ կապստամբեն: Թե ինչ դրսեւորումով՝ արդեն գուցե նույնիսկ էական էլ չլինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում