ԱՄՆ-ն մանրամասներ է հայտնել ուկրաինական կողմի հակահարձակումից
Խարկովի մարզում հակահարձակման ընթացքում ուկրաինացի զինվորականները հետ են գրավել մոտ 2500 քառակուսի կիլոմետր տարածք և բոլոր հնարավորություններն ունեն Իզյումի տարածքում շրջափակելու ռուսական բանակը։
Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերլուծաբանների ամփոփագրում՝ սեպտեմբերի 9-ի արդյունքներով։
Ըստ ISW-ի՝ ուկրաինացի զինվորականները կարող են ոչնչացնել ռուսական դիրքերը Իզյումի շրջակայքում, եթե կտրեն ռուսական ցամաքային գծերը Իզյումից հյուսիս և հարավ: