Կարեն Անդրեասյանը քաղաքական ճնշումների չի՞ ենթարկվել
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հերքեց այն տեսակետը, թե Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել քաղաքական ճնշման պատճառով:
Այդ մասին նա ասաց ՀՀԿ ԳՄ նիստից հետո` լրագրողների հետ զրույցում:
Դիտարկմանը, թե իշխող Հանրապետական կուսակցության խմբակցությունը նախորդ տարի խորհրդարանական նիստում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացրած զեկույցը խիստ քննադատության ենթարկեց, Հերմինե Նաղդալյանն ասաց.
«Չեմ կարծում, որ Մարդու իրավունքների պաշտպանն այն վիճակում է, որ առանձնահատուկ պաշտպանության անհրաժեշտություն ունի… Մեր խմբակցությունում շատերը, այդ թվում՝ ես, մեր ելույթների մեջ նշել էինք այն որակական տարբերությունները… խնդիրը վերաբերել է՝ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, ոչ թե մարդու իրավունքների պաշտպանին»,- ասաց Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է նոր օմբուդսմենի նոր թեկնածուների հարցի քննարկմանը, ապա ԱԺ փոխնախագահը պատասխանեց.
«Շատ եք շտապում, նման հարց դեռևս չի քննարկվել…»: