Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Նաիրիտ»-ում վտանգավոր նյութեր միշտ եղել են, գործարանի բնույթն է դա․ տանն էլ մի քիչ քիմիա ունենաս, անզգույշ վերաբերվես, կարող է պայթյուն լինել․ տնօրեն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ներդրումների սպասումը «Նաիրիտում» հին ավանդույթ է: Տասնամյակների հանրային պահանջն է, որ այս գործարանն աշխատի: Սակայն «Նաիրիտը» վաղուց՝ 2010 թվի գարնանից չի աշխատում, իսկ 2016 թվականի նոյեմբերին սնանկ է ճանաչվել, բայց գործարանի նախկին աշխատողները սպասում են հրաշքի: Համակարգող խումբ ունեն, որը պարբերաբար բանակցություններ է վարում կառավարության հետ՝ փորձելով վաճառքից փրկել երբեմնի քիմիական գիգանտի մնացորդները:

Համակարգող խումբը հասավ այն բանին, որ 2019թ. հունիսի 18-ին հանդիպեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերեց առ այն, որ գործարանի գույքի մասնատումն ու վաճառքն առանձին մասերով դադարեցնեն: Որոշվեց, որ այն պետք է վաճառքի հանվի ոչ թե մասմաս, այլ մեկ ընդհանուր լոտով: Այս դեպքում հնարավոր էր արտադրական եւ ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես-ծրագիր ներկայացնել, որը պետք է քննարկեր կառավարությունը: Բայց բիզնես ծրագիր այդպես էլ չեղավ:

«Նաիրիտ» գործարանի տնօրեն Գրիշա Մակարյանը կարծում է, որ նոր ներդրողի մասին խոսակցությունները փուչիկ են: «Մենք հիմա կանգնած ու լուծարված վիճակում ենք, չէ՞: Գուցե թե հենց այդ համակարգող խմբի շարժումը խանգարեց, որ որեւիցե մեկը գա ու վերագործարկի»:

Մենք մի քանի հարց ուղղեցինք «Նաիրիտի» տնօրենին, որոնք հետաքրքիր են հատկապես «Սուրմալու»-ի պայթյունից հետո, քանի որ, փաստացի, քաղաքի խիտ բնակեցված մասում ունենք գործարան, որտեղ երբեք կաուչուկ չեն արտադրելու, բայց որտեղ կան մեծ քանակությամբ քիմիական դյուրավառ եւ մարդկանց համար վտանգավոր նյութեր: Տեղեկություն ունենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ կառավարությունն ԱԱԾ-ից ժամանակին նույնիսկ զեկուցագրեր է ստացել, որտեղ ներկայացվել է, որ գործարանի տարածքում պահվող վտանգավոր թափոնները պետք է տեղափոխվեն եւ սահմանված կարգով ոչնչացվեն կամ թաղվեն, եւ սա լուրջ անվտանգային խնդիր կարող է դառնալ Երեւանի համար:

- Ճի՞շտ է, որ այսօր էլ գործարանում պայթյունավտանգ նյութեր կան:

- 2010 թվականից, երբ գործարանը կանգնեց, վնասազերծման կարիք ունեցող նյութեր կան, որոնք ոչ թե պայթյունավտանգ, այլ մեր արտադրությունում օգտագործվող նյութերն են, որոնց մի մասը վաճառվում է, եթե կա գնորդ: Ամեն ինչ չէ, որ պետք է ոչնչացնել: Վաճառքը ժամանակ է պահանջում:

- Այսինքն՝ հիմա է՞լ է ընթանում այդ նյութերի վաճառքը:

- Այո, դա սնանկության գործով կառավարիչների գործն է: Դա նոր բան չէ, էվրիկա չէ:

- Մենք սենսացիոն տեղեկություն չենք ուզում ստանալ, այլ «Սուրմալու»-ի դեպքից հետո պետք է կառավարությունն ուշադիր լինի, թե որտեղ կա նման աղետի վտանգ, որտեղ կան վտանգավոր նյութեր, եւ ինչ է պետք անել դրանց հետ:

- Այդ նյութերը կան 1939 թվականից, միշտ եղել են, որովհետեւ մեր գործարանի բնույթն է դա: Տանն էլ մի քիչ քիմիա ունենաս, անզգույշ վերաբերվես, անպայման կարող է և պայթյուն լինել, այրվածք լինել: Հասարակ կերակրի սոդայից էլ կարող է թունավորում լինել: Բնական գազը, որ մենք օգտագործում ենք, քանի՞ դժբախտ դեպք է եղել: Դա անզգուշությունից է:

- Հիմա «Նաիրիտում» կա՞ ն ոչնչացման ենթակա վտանգավոր նյութեր, թե՞ ոչ:

- Դրանց լինելության փաստը, կարգավիճակն արդեն շուրջ 10 տարի քննարկվում է հանրապետության առաջավոր քիմիական ակադեմիական ինստիտուտների, առաջավոր գիտնականների կողմից, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահության նախարարության, բնապահպանության նախարարության կողմից: Այդ բոլորը համատեղ զբաղվում են վերահսկողությամբ: Այդ հարցը գտնվում է քննարկումների փուլում, եւ 2016 թվականից մինչեւ հիմա այդ նյութերի մոտ 50 տոկոսը վաճառքի հետեւանքով պակասել է: Այն, ինչ որ մեզ մոտ պահվում է, ոչ մի գործարան չի գալիս վերցնում, կան տեղափոխման խնդիրներ, որոնք բարդ են, քանի որ մենք գտնվում ենք շրջափակման մեջ: Դրա համար էլ մնացել են այդ նյութերը: Լուծումների անընդհատ փնտրտուքի մեջ է գործարանը՝ կառավարության հետ: Եվ այդ բոլորի վերահսկողն ու, այսպես ասած՝ քավորը ԱԻՆ-ն է:

ԱԻՆ-ից մեր հարցերին պատասխանելու համար գրավոր հարցում ուզեցին, որին կպատասխանեն 5 օրում: «Գործարանի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 160 հեկտար, որից 137,7 հեկտարը Երեւանում է, խիտ բնակեցված թաղամասում: Տարածքն այսօր պահպանվում է: Մոտ 220 աշխատակից կա այստեղ: Ոչ մի արտադրամաս չի աշխատում, բացի ազոտի արտադրամասից: Օզոնն արտադրվում է անվտանգության տեխնիկայի համար: Այնտեղ տեղեր կան, որտեղ հրավառվող նյութեր են պահվում, որպեսզի օդի հետ շփում չլինի, օզոնային բարձիկների միջոցով պահում ենք, որ դրանք չվառվեն»,- մեր հարցերին պատասխանեց «Նաիրիտի» աշխատողներից մեկը: Ավելի ճշգրիտ տեղեկություններ տրամադրեց սնանկության կառավարիչ Մուրադ Պետրոսյանը, որի խոսքը փոքր-ինչ հակասում է տնօրենի ասածին: Ըստ նրա՝ պայթյունավտանգ նյութերը չեն վաճառվում: «Դրանք չեն վաճառվում, ենթակա են վնասազերծման, թե այրման, թե այլ եղանակով: ներկայում հայտարարված են վնասազերծման տենդերներ, որոնցով զբաղվում են ԱԻՆ-ը եւ ԱԱԾ-ն»:

- Ի՞նչն է պատճառը, որ վնասազերծումը ձգձգվում է, արդեն 6 տարի է՝ սնանկության գործընթացի մեջ ենք:

- Դուք հարցրեք՝ 30 տարի է, ինչո՞ւ չի վնասազերծվել, Դուք 30 տարուց խոսեք: Որ մենք այդ 6 տարում բերել հասցրել ենք տենդերների, այս վիճակի, մեզ պետք է դրա համար մի հատ էլ գովասանագիր տաք: Դուք հետ գնացեք, նայեք, թե ինչ են արել այդ 30 տարիներին: Դա հեշտ բան չէ: ՇՄԱԳ պետք է անցնի վնասազերծող կազմակերպությունը, որ իրավունք ունենա վնասազերծում իրականացնել: 2 տարի է ՇՄԱԳ-ի համար պահանջվում:

- Իսկ այդպիսի մոտավորապես ինչքա՞ն նյութեր կան «Նաիրիտում»:

- Մոտավորապես չեմ կարող ասել, բայց շատ:

ՀԳ. Եվ այսպես, քաղաքի բանուկ մասում դրված է մի ռումբ, որը որքան էլ խիստ հսկվի, մի օր կարող է պայթել: Այդ ժամանակ «Սուրմալուին» երանի կտանք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։