ԱՄՆ-ը համալրում է զենքի սեփական պաշարները
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը 1,2 միլիարդ դոլարի պայմանագրեր է կնքել մի շարք զինամթերք արտադրողների հետ՝ զենքի և տեխնիկայի պաշարները համալրելու համար:
Զեկույցում նշվում է, որ Ուկրաինային տրամադրված օգնության մի մասը գնվել է արտադրողների պայմանագրերով, սակայն մոտ 12,5 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության զգալի մասը տրամադրվել է նախագահի լիազորությունների ներքո:
Արդեն կնքվել են շուրջ 1,2 մլրդ դոլարի պայմանագրեր ներքին պաշարները համալրելու համար, ֆինանսավորումը կուղղվի Javelin, Stinger և HIMARS-ի արտադրությանը։