Սպիտակ տունը խոսել է Բայդեն-Պուտին հնարավոր հանդիպման մասին
Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան Պիերը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման հնարավորությունը Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովի շրջանակներում։
Ճեպազրույցի ժամանակ Ժան Պիերը նշել է, որ դրա մասին խոսելը վաղ է՝ հավելելով, որ Պուտինի և Բայդենի հնարավոր շփումների վերաբերյալ մեկնաբանությունները կարվեն ճիշտ ժամանակին։
Հիշեցնենք, որ G20-ի գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում։