Կոսովոյի ճանաչում չի լինի. Սերբիայի նախագահ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյի հետ երկխոսության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Միրոսլավ Լայչակի և Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Կոսովոյի ճանաչում չի լինի։
«Խոսե'ք Սերբիայի ապագայի մասին, Կոսովոյի ճանաչում չի լինի»,–գրել է նա։
Ըստ Վուչիչի՝ նա հանդիպել է Բելգրադ-Պրիշտինա երկխոսության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականության խորհրդականներ Էմանուել Բոնի և Յենս Պլետների հետ, որտեղ քննարկել է Կոսովոյի հարցը։