Խոշոր ավտովթար՝ Ստամբուլում. կա 85 վիրավոր
Ստամբուլում չորս ավտոբուսներ են բախվել, հայտնում է Anadolu գործակալությունը։
Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժել է առնվազն 85 մարդ։
Դեպքի վայրում ներգրավված են եղել շտապօգնության բրիգադները, փրկարարներն ու ոստիկանության աշխատակիցները։ Վթարի պատճառները չեն հաղորդվում։