Ռուսաստանը ծանր հրանետային համակարգեր է տեղափոխում Խարկովի ուղղությամբ
Ռուս զինվորականները Խարկովի ուղղությամբ են տեղափոխում ТОС-1А «Солнцепёк» ծանր հրանետային համակարգերը, դեպքի վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Խարկովի ուղղությամբ ինտենսիվ մարտեր են ընթանում չորեքշաբթի հարձակման անցած ուկրաինական զորքերի դեմ։
ТОС-1А- ն նախատեսված է կենդանի ուժի, տեխնիկայի և ամրաշինական կառույցների խոցման համար՝ 220 մմ տրամաչափի ջերմոբարիկ զինամթերքի օգնությամբ, որոնցից չի կարելի թաքնվել բլինդաժներում: