ՆԳ նախարարը մրցանակ է հանձնել «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքի լավագույն թիմինՊապիկյանը լուսադեմին դարձյալ հերթական այցն է կատարել հեռավոր զորամասՀորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանին հաջողվեց անցնլ Սևանա լիճը (տեսանյութ)
Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր Հակոբյան
Տեսանյութ

Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը. Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, հանդիպել ռեկտոր Դիանա Գալոյանի, դասախոսների և ուսանողների հետ: Համալսարանը հյուրընկալել է Starmus VI փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենին, որը 2003-2015 թվականներին եղել է Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր տնօրենը։

Նախագահ Խաչատուրյանը ողջունելով Ժան Ժակ Դորդենին և ուսանողներին ասել է.

«Այսօր ձեզ համար դասախոսությամբ է հանդես գալու Ժան Ժակը: Կարծում եմ, որ նրա դասախոսությունը նվիրված կլինի ոչ միայն տիեզերական գործունեությանը, այլ կհնչի գիտնական մարդու խոսք՝ ուղղված ձեզ, երիտասարդներին, ովքեր ամենամեծ երազողներն են: Մեր բոլորի ցանկությունն է, որ միշտ ձգտեք ձեր այդ երազանքներին և կարողանաք հասնել դրանց իրականացմանը:

Մեր հասարակությանը, ժողովրդին, պետությանը հարկավոր են մարդիկ, ովքեր երազողներ են, ազատ մարդիկ են, ովքեր հնարավորություն ունեն իրենց գիտելիքներով իրենց գաղափարներն ու երազանքները կյանքի կոչել: Մեր՝ որպես պետության խնդիրը կայանում է նրանում, որ ապահովենք ձեզ համար այդ պայմանները:

Մենք լավ, որակյալ մասնագետների կարիք ունենք, լավ տնտեսագետների, ինժեներների, ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, բժիշկների, գյուղատնտեսների:

Այս ամբողջ գործընթացը, որ կազմակերպվում է այսօր այստեղ, այս հյուրերը, որ գտնվում են այստեղ, այդ ամբողջի մի մասն են կազմում:

Համոզված եմ, որ այսօրվա հանդիպումից գիտելիքներ կքաղեք, ձեր մեջ նոր հետաքրքրություններ կառաջանան»:

Նախագահ Խաչատուրյանն այնուհետև հակիրճ պատմել է իր և Ժան Ժակ Դորդենի հանդիպման մասին, որը տեղի էր ունեցել մոտ մեկ տարի առաջ Երևանում:

«Այս տարվա մայիսի 25-ին առաջին անգամ Հայաստանը տիեզերք ուղարկեց իր արհեստական արբանյակը: Ուղիղ մեկ տարի առաջ ոչ ոք դրան չէր հավատում: Իսկ մենք քննարկում էինք դրա իրականացման հնարավորությունները: Մենք Ժան Ժակի հետ հանդիպել ենք մոտ մեկ տարի առաջ և նման գաղափարներն առաջանում են այդպիսի սովորական շփումների ժամանակ: Այդ գաղափարն այսօր արդեն իրականություն է դարձել»,- պատմել է Վահագն Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով Հայաստանը ցանկանում է զարգացնել տիեզերական գիտությամբ կամ տիեզերական գործունեությամբ զբաղվելու իր կարողությունները: «Համոզված եղեք, որ այդ բնագավառը Հայաստանում զարգանալու է և մենք միջազգային տիեզերական գործակալությունների այդ մեծ ընտանիքի մասն ենք կազմելու»,- ասել է նախագահ Խաչատուրյանը և բոլորին հաջողություններ մաղթել:

Այնուհետև նախագահ Խաչատուրյանը, ուսանողների հետ միասին լսել է Միջազգային տիեզերական համալսարանի ռեկտոր Ժան Ժակ Դորդենի դասախոսությունը: