ԵԽԽՎ-ում մենք արդյունավետ ենք աշխատել. Հերմինե Նաղդալյան
«Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակցական հարցեր, այդ թվում համագումարի վերաբերյալ, որն այս տարվա ընթացքում կայանալու է»: Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Հայկական պատվիրակությունը նույն ինտենսիվությամբ է աշխատում: Փորձել ենք հնարավորինս ներկայացնել այն պատճառները, որոնց հետ մենք համաձայն չենք»,- նշեց Նաղդալյանը:
Անդրադառնալով իրհայտարարությանն ուղղված քննադատությանը, ըստ որի ԵԽԽՎ-ն հեռացել է եվրոպական արժեքներից, Նաղդալյանն ասաց.
«Որևէ չափազանցություն չկա նրանում, որ ես ասել եմ, որ ԵԽԽՎ-ն հեռացել է իր արժեքներից: Չկա միտում արդարանալու, միջոցներ գտնելու, որովհետև պատվիրակությունն այս պահին արդարանալու անհրաժեշտություն անգամ չունի: Մենք կարողացանք, մեր ուժերը լարելով, ծանր խնդիր կատարել, թույլ չտալ, որ մտցնեն «օկուպացիայի» մասին դրույթը: Սա նշանակում է, որ մենք արդյունավետ աշխատել ենք: Հունվարյան նիստը կլինի փորձություն»,- եզրափակեց Նաղդալյանը: