Ալեն Սիմոնյանը դատարաններում հաղթում է. գրպանային դատավորներն ու ՔՊ արդարադատությունը. «Ժողովուրդ» Իշխանությունները շարունակում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ստոր hաշվեhարդարը` բոլոր ուղղություններով. «Հրապարակ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»Իշխանական ֆրակցիայում` կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում. «Հրապարակ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել և 26 մլն դրամ վերականգնել. «Ժողովուրդ»Մրցանակի իրական պատճառն այլ է. «Հրապարակ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Մասադիկով․ «Ռուբեժ-2026»-ը բարձրացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի պատրաստվածության մակարդակըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմԿԸՀ-ն սահմանել է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետներըՏարվա ընթացքում Ոստիկանության գվարդիան բացահայտել է հանցագործության շուրջ 660 դեպքՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՎահագն Խաչատուրյանը քննարկել է 2028-ի Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)
Քաղաքականություն

Երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են․ Ճշմարիտյան

Ասում եք՝ «հասարակությունն անտարբեր է…», «երիտասարդությունն անտարբեր է…», «մարզերում ակտիվ չեն…», «սփյուռքում ակտիվ չեն…», այս է, այն է, սրանք այս արեցին, նրանք այն արեցին, այս են անելու, այն են անելու, բայց մարդիկ անհանգիստ չեն, և այլն, և այլն։ Պարզ է, հասկանալի է արդարացի բողոքն ու հուզմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը: 

«Սակայն, երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են սփռվում համարյա բոլոր ռադիոալիքներով ու հեռուստաալիքներով, նաև ամենաշատ դիտում ունեցող սոցցանցային աղբյուրներով։

Ի՞նչ Արցախի խնդիր, ի՞նչ Հայաստան, ի՞նչ Սփյուռք, ի՞նչ խոշտանգվող, սպանվող ռազմագերիներ, կամ ի՞նչ անհետ կորածներ, չճանաչված աճյուններ…

Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ, արհավիրք, կամ ազգային աղետ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են, լիովին առհամարված իրականություն։ Հիմնական տեղեկատվական դաշտում նման «կոնտենտ» չկա՝ պարզապես գոյություն չունի, իսպառ վերացած է։ Մեքենայի մեջ միացրեք ցանկացած ռադիոալիք, կամ տանը՝ հեռուստացույցը, և կհամոզվեք։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպե՞ս, կամ այլ կերպ ինչպե՞ս պետք է Հայաստանում և Սփյուռքում Հայ հասարակության առավել լայն շրջանակները լիարժեք տեղեկանան ստեղծված իրադրության, իրական սպառնալիքների և իրենց անվտանգության, կամ օրհասական վտանգների մասին, որպեսզի համարժեք արձագանք ձևավորեն՝ թռուցիկներո՞վ…

Մարզերում իսկի տեղյակ չեն, թե Երևանում ով ինչ է անում, ովքեր և ինչի համար են պայքարում:

Մի քանիսն էլ կան, ասում են՝ «…ժողովրդին չի հետաքրքրում…»։

Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր, որովհետև երկար տարիներ ծեծված հարց է: Մի պահ ենթադրենք, թե իրոք այդպես է, և չի հետաքրքրում.

այդ դեպքում, ո՞րն է իրողությունը`

արդյոք լրատվությո՞ւնն է ենթարկվում պահանջարկին, թե՞ հենց լրատվությունն է ստեղծում համապատասխան պահանջարկի տեսակը, որակն ու քանակը, այսինքն՝ հետաքրքրությունը, իսկ հետո ինքն էլ բավարարում իր իսկ ստեղծած պահանջարկը։
Պետք է միշտ հիշել՝ հետաքրքրություններ առաջացնողն էլ են լրատուները, դրանք մարողն էլ։ Իսկ թե ովքեր են թելադրում լրատուներին՝ դժվար չէ կռահել։

Հետո էլ զարմանում ու վրդովվում ենք, թե ինչ-որ մարդիկ Երևանում սրա նրա համերգին ու ներկայացմանն են այցելում, ծափահարում, և նույնիսկ ռեստորաններում նկարվում են հետները։

Համոզված կարելի է պնդել, որ նույնիսկ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն, և միգուցե տեղյակ չեն, որ թշնամին Հայաստանից տարածքներ է գրավել, և որ Արցախի մեծ մասը հանձնվել է:

Ինչ մնաց՝ Վլադիվոստոկում…

Վերը նշվածին եթե գումարվում է դաժանորեն խաբված, բայց քիչ թե շատ տեղյակների հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, այն է՝ իրականության մերժումը, ապա պատկերն ամբողջական է դառնում»։